Կանադայում կյանքից հեռացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած 107-ամյա Գեղեցիկ Հակոբյան-Զուրիկյանը
Կանադայի Մոնրեալ քաղաքում սեպտեմբերի 26-ին կյանքից հեռացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած 107-ամյա Գեղեցիկ Հակոբյան-Զուրիկյանը: Ինչպես փոխանցում է Horizon Weekly-ն, Գեղեցիկը ծնվել է Կոստանդնուպոլսի հարևանությամբ գտնվող Բուրսա քաղաքում 1909ին: 1915ին նրա հորը թուրքական բանակում զինվորական ծառայության են տարել, որից հետո սպանել են:
Հետագայում նրան փոքր տարիքում բաժանել են մորից ու քույրեղբայրներից, և աղջիկը մեծացել է որպես որբ:
Փախստական որբի ուղին նրան հասցրել է Հունաստան, ապա Եգիպտոս:
Որբանոցից հեռանալուց հետո նա աշխատել է որպես տան աշխատող Հունաստանի հրեական համայնքում: Որոշ ժամանակ անց Գեղեցիկն ամուսնացել է Բեյրութում բնակվող՝ Ցեղասպանություն տեսած մեկ այլ որբի հետ: Նրանք ընտանիք են կազմել Եգիպտոսում և տարիներ անց իրենց երեխաների հետ միասին տեղափոխվել Կանադա:
Գեղեցիկն ունի երեք երեխա, 9 թոռ և 18 ծոռ: