Բաժիններ՝

ՄԱԿ-­ի գլխավոր ասամբլեան հոկտեմբերի 13­-ին կդիտարկի Գուտերեշին գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակելու հարցը

ՄԱԿ-­ի գլխավոր ասամբլեան հոկտեմբերի 13-­ին կդիտարկի Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիու Գուտերեշին 5 տարի ժամկետով ԱՄԿ­-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակելու հարցը: Այդ մասին հաղորդել է Գլխավոր ասամբլեայի 71­-րդ նստաշրջանի նախագահ Պիտեր Թոմսոնի պաշտոնական կայքը:

Կայքում տեղադրված նամակում, որն ուղարկվել է ՄԱԿ­-ի անդամ 193 երկրներին, նշվում է, որ հոկտեմբերի 13­-ին նիստը նախատեսված է Նյու Յորքի ժամանակով 10:00­-ին: Նամակին կցվել է բանաձևի նախագիծը, որը կընդունվի հանդիպման ժամանակ:

Համաձայն փաստաթղթի, Անտոնիու Գուտերեշը կնշանակվի ՄԱԿ-­ի գլխավոր քարտուղարի պաշտոնում 2017 թվականի հունվարի 1­-ից մինչ 2021-­ի դեկտեմբերի 31-­ը:

ՄԱԿ­-ի գործող գլխավոր քարտուղար Պան Գի Մունի լիազորությունները լրանում են ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-­ին:

Անտոնիու Գուտերեշը 1995-­2002 թթ. զբաղեցրել է Պորտուգալիայի վարչապետի, իսկ 2005 թվականի հունիսից մինչև 2015 թվականի դեկտեմբեր` ՄԱԿ­-ի փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարի պաշտոնները:

Միաժամանակ Գուտերեշը 2013 թվականից Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է: Խորհրդի կազմում նա ընդգրկված է մինչև 2018 թվականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս