Բաժիններ՝

Թուրքիայում ռումբի պայթյունից ավելի քան 15 մարդ է սպանվել

Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգում զոհվել է 17 մարդ, որից 9-ը՝ զինծառայող: Բացի այդ՝ 27 մարդ վիրավորվել է: Այս մասին այսօր հայտնում է թուրքական DHA գործակալությունը՝ հղում կատարելով երկրի զինված ուժերին:

Ավտոմեքենայում տեղադրված ռումբը պայթել է Շիմինդլի քաղաքից 20 կմ հեռավորության վրա՝ ոստիկանական բաժանմունքի մոտ:

Թուրքական NTV հեռուստաալիքի տեղեկություններով՝ պայթյունի վայրում գոյացել է մոռ 15 մ շառավղով և մինչև 6 մ խորությամբ ձագար:

Պայթյունի պատասխանատվությունը դեռ ոչ ոք չի ստանձնել, սակայն երկրի իշխանությունները պայթյունի մեջ մեղադրել են «Քրդական աշխատավորական» կուսակցությանը, հայտնում է DW-ն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս