Բալասանյան դաշինքը մեծամասնություն ստացավ Գյումրիի ավագանիների խորհրդում. Azatutyun.am

Azatutyun.am-ը գրում է. Թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը, հիմք ընդունելով ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների արձանագրությունները, վերահաշվարկի արդյունքները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները, այսօր ամփոփեց Գյումրիում հոկտեմբերի 2-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները։

Ըստ այդմ՝ ընտրությունների արդյունքում 6 տոկոսի շեմը հաղթահարած քաղաքական ուժերի միջև Գյումրիի 33 անդամներից կազմված ավագանիների խորհրդի մանդատները բաշխվեցին հետևյալ կերպ․ իշխանական Բալասանյան դաշինքը, որը սատարում է գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանին, ստացավ 17 մանդատ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը բաժին հասավ 8 մանդատ, «Հայկական վերածնունդ» կուսակցությանը՝ 4 մանդատ, ԳԱԼԱ կուսակցությանը՝ 4 մանդատ։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս