Երևանը 2798 տարեկան է
Հոկտեմբերի 8-ին մայրաքաղաքը նշում է «Էրեբունի-Երևան 2798» տոնական միջոցառումը, որի շրջանակներում քաղաքի տարբեր հատվածներում նախատեսված են բազմաբնույթ միջոցառումներ: Քաղաքի ծննդյան օրը մեկնարկել է վաղ առավոտյան՝ Երևանի փողոցներում ջրցան մեքենաների շքերթով, որին հաջորդել է երիտասարդ կամավորների մասնակցությամբ քաղաքի հուշարձանների լվացումը:
Մինչ քաղաքի տարբեր հատվածներում դեռ ընթացքի մեջ են և մինչև ուշ գիշեր կշարունակվեն տոնական միջոցառումները, 168.am-ի տեսախցիկը ֆիքսել է Էրեբունի համայնքի բնակիչների տրամադրությունը:
Էրեբունի համայնքից 168.am-ի ֆոտոռեպորտաժը՝ ստորև.