Քաղաքական պայքարում նաև պարտություններ պետք է լինեն. Արմեն Ռուստամյանը` ՏԻՄ ընտրությունների արդյունքների մասին
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը Հայաստանում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները դրական է գնահատտում: Այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ նա հայտարարեց, որ իրենց արձանագրած արդյունքների հետ կապված բազմակողմանի քննություն է անցկացվում, կներկայացվի ամբողջ պատկերը, որից հետո իրենք կներկայացնեն իրենց որոշումները, բացթողումների պատասխանատուները պատասխանատվություն կկրեն:
«Պարտությունը նորմալ է, քաղաքական պայքարում նաև պարտություններ պետք է լինեն: Պարտությունը լուրջ քաղաքական ուժի համար դրական նշանակություն ունի` չի թողնում, որ հպարտանաս, և ցույց է տալիս բացերը»,- ասաց Ա.Ռուստամյանը:
Նա չի ընդունում, որ ՏԻՄ ընտրությունների ժամանակ արտացոլված համամասնությունը արտացոլվելու է նաև համապետական ընտրությունների ժամանակ: Ա.Ռուստամյանը նաև չի ընդունում, որ ՀՅԴ-ն ձախողվել է, որովհետև թվային առումով` ավագանիների քանակով և այլն, աճ կա: