«Լուսավոր Հայաստանին» կսատարեն «Հայկական Վերածնունդն» ու «Բարգավաճ Հայաստանը»

Վանաձորում ՏԻՄ ընտրություններն այնքան լարված չանցան, ինչքան ընտրություններից հետո տեղի ունեցած իրադարձությունները:

Այսօր «Հայկական Վերածնունդը» հայտարարեց, որ կսատարի «Լուսավոր Հայաստանին», «Բարգավաճ Հայաստանը» ևս մեկ անգամ հաստատեց, որ սատարում է Քրիստ Մարուքյանին՝ որպես Վանաձորի քաղաքապետ:

Այսպիսով, ԼՀ-ն, ՀՎԿ-ն և ԲՀԿ-ն կստորագրեն համագործակցության հուշագիր՝ Վանաձորում քաղաքական համագործակցության շուրջ:

Հարցազրույցում Քրիստ Մարուքյանն անդրադառնում է, թե ինչպիսի համագործակցության մասին է խոսքը, արդյոք ազդել են որոշման վրա ՀՎԿ ներկայացուցիչ Արկադի Փելեշյանի հետ կապված դեպքերը….

Երկուշաբթի տեղի կունենա ավագանու նիստը, որի ժամանակ իրականացրած գաղտնի քվեարկության արդյունքում արդեն վերջնական պարզ կդառնա, թե վերջապես՝ ով է Վանաձորի քաղաքապետը:

Տեսանյութեր

Լրահոս