Շարմազանովը չի ցանկանում մեկնաբանել Ծառուկյանի վերադարձի մասին խոսակցությունները

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը երբեք չի քննարկի մի երևույթ, որի մասին պաշտոնապես չի հայտարարվել: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու մասին խոսակցություններին: «Մնացած հարցերով կարող եք դիմել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մեր գործընկերներին»,-­ նշեց Շարմազանովը:

Դիտարկմանը, թե ԲՀԿ­-ական պատգամավորները սպասում են, որ Գագիկ Ծառուկյանը կվերադառնա քաղաքականություն, Շարմազանովը պատասխանեց, որ ով ում է սպասում, դա բացառապես տվյալ քաղաքական ուժի խնդիրն է: «Մենք ունենք մեր քաղաքական օրակարգը, շուտով վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարությունը կներկայացնի կառավարության ծրագիրը, մենք կքննարկենք դա և կգնանք առաջ»,-­ ասաց Շարմազանովը:

Հարցին՝ թե ՀՀԿ­ն այսօր է՞լ այն կարծիքին է, որ Գագիկ Ծառուկյանը քաղաքական չարիք է, Շարմազանովը պատասխանեց. «ՀՀԿ­-ն ինչպես նախկինում , այնպես էլ հիմա բացառապես գնահատական է տվել երեւույթին: Բոլոր երեւույթները, որոնք որ խոչընդոտում են Հայստանի քաղաքական, բարոյական զարգացմանը, բնականաբար, մենք դրան դեմ ենք»:

Տեսանյութեր

Լրահոս