Կարո Եղնուկյանը կշարունակի մնալ ճաղերի հետևում. նա վաղվանից հացադուլ է հայտարարում. Azatutyun.am
Azatutyun.am-ը գրում է. Դատարանը մերժեց «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Կարո Եղնուկյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը։
Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը հայտնեց, որ հիմնավորման տեքստը դատարանը դեռևս չի հրապարակել։ «Դատարանը լղոզված տեքստ է հրապարակելու, ինչպես նման բոլոր դեպքերում։ Հիմնավորում չի էլ կարող լինել։ Նշված է լինելու, որ դատարանը գտավ գրավի կիրառումը այս պահին աննպատակահարմար, գրավը չի կարող ծառայել իր նպատակներին, այսինքն, պատշաճ վարքագիծ ապահովել Եղնուկյանի համար», – փոխանցեց փաստաբանը։
Հայրապետյանն ասաց, որ Եղնուկյանը վաղվանից անժամկետ հացադուլ է հայտարարում։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: