Ադրբեջանում որդին սպանել է հորը
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում որդին սպանել է հորը: Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական կայքը:
Բաքվի Խազարի շրջանի ոստիկանության տարածած տեղեկության համաձայն` 17-ամյա Քենան Քասըմովը իր հորը` Քուլու Քասըմովին սպանել է դանակի բազում հարվածներ հասցնելու միջոցով:
Սպանության պատճառը դեռեւս հայտնի չէ, դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ հետաքննություն է ընթանում:
2016 թվականին Ադրբեջանում ինքնասպանությունները եւ հարազատների՝ միմյանց սպանության դեպքերը զգալիորեն շատացել են: Ըստ հոգեբանների` նմանատիպ դեպքերի մեծացած թվաքանակը Ադրբեջանում կապված է հասարակության մեջ ագրեսիայի աճով, ինչը խոսում է ընդհանուր առմամբ նրա դեգրադացիայի մասին: