ԵԱՏՄ-ի համար սպառման հիմնական շուկաներ կարող են լինել Ասիայի երկրները. Տիգրան Սարգսյան
Եվրասիական տնտեսական հանձնաժողովում հոկտեմբերի 5-ին կայացել է ԵԱՏՄ կոլեգիայի նախագահին կից մասնագիտական խորհրդի նիստը, որի ընթացքում քննարկվել են միջազգային տնտեսության զարգացման հեռանկարները:
ԵԱՏՄ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը շեշտել է, որ, հաշվի առնելով ներդրողների ու բիզնես հանրության շրջանում գործող կանխատեսման մոդելների սահմանափակումները, ձևավորվում է իրավիճակի մասին ոչ ամբողջական պատկերացում, մասնավորապես, ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին այս կամ այն երկրի անդամակցությանը:
ԵԱՏՄ երկրների տնտեսությունների զարգացման համատեքստում Տիգրան Սարգսյանը կարևորել է առևտրային քաղաքականությունների դերը, ինչպես նաև անդամ երկրների տնտեսությունները արտահանմանն ուղղելու անհրաժեշտությունը: Նրա խոսքով` ԵԱՏՄ երկրների համար սպառման հիմնական շուկաներ կարող են հանդիսանալ Ասիայի երկրները, որոնք իրենց հերթին մեծ հետաքրքրություն են ցուցաբերում ԵԱՏՄ երկրների նկատմամբ:
ՌԴ-ում Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչ Գաբրիել դի Բելլան էլ շեշտել է միության խոշորագույն տնտեսության մեջ` Ռուսաստանում, տնտեսական իրավիճակի որոշակի կայունացումը, սակայն այդ միտումը կայուն չէ:
Փորձագիտական քննարկման հիմնական եզրակացություններից մեկն էլ այն էր, որ ԵԱՏՄ երկրների տնտեսությունները որոշակի աճի միտումներ են ցուցաբերում: