Բաժիններ՝

Ճապոնիան նախատեսում ՀՀ ԱԻՆ-­ին տրամադրել 36 հրշեջ մեքենա և 3 ավտոսանդուղք

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանը և Ճապոնիայի միջազգային զարգացման գործակալության (JICA) գլխավոր տնօրենի ավագ խորհրդական և փորձագիտական խմբի ղեկավար Հիրոյուկի Հայաշին հոկտեմբերի 7-­ին կստորագրեն ՀՀ­ում հրշեջ­փրկարարական գույքի բարելավման հայ­ ճապոնական ծրագրի նախապատրաստական ուսումնասիրության վերաբերյալ արձանագրություն:

«Հրշեջ սարքավորումների բարելավում» դրամաշնորհային ծրագրի հիմնական նպատակն է արդիականացնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Սյունիքի, Լոռու և Շիրակի մարզային հրշեջ­ փրկարարական ստորաբաժանումների գույքը և ավտոմեքենաները, ինչը կնպաստի նշված մարզերի տնտեսական և սոցալական զարգացմանը:

Նախատեսվում է ծրագրի շրջանակում ՀՀ ԱԻ նախարարությանը տրամադրել 36 հրշեջ մեքենա և 3 ավտոսանդուղք, որոնք շահագործվելու են վերոնշյալ մարզերում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս