Sony-ն ստեղծել է LED լամպեր՝ խոտի աճն արագացնելու համար
Sony-ն ցուցադրել է LED լամպերից բաղկացած Brighturf համակարգը, որը հնարավորություն կտա խոտի աճն արագացնել 6 անգամ: Brighturf-ը նախատեսված է սպորտային տարածքներում խոտածածկի արագ վերականգնման համար:
Համակարգը բաղկացած է LED լամպերից, որոնց արձակած առավելագույն 600 նմ կարմիր և 450 նմ կապույտ լույսերն անհրաժեշտ են խոտի օպտիմալ աճի համար: