Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ
Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրայում տիրող իրավիճակը: Այս մասին տեղեկացնում է Interfax-ը:
«Քննարկվել են սիրիական ճգնաժամին, ինչպես նաեւ երկրում խաղաղ քաղաքական գործընթացի կարգավորման, իրադրության ապասրացման համար պայմանների ստեղծման, մարդասիրական խնդիրների լուծման հարցում միջազգային հանրության ջանքերի ընդլայնմանն ուղղված հարցեր»,- հաղորդել են Կրեմլի մամուլի ծառայությունից: Զրույցն անցկացվել է թուրքական կողմի նախաձեռնությամբ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 10-ին կմեկնի Թուրքիա` բանակցություններ վարելու թուրք գործընկերոջ հետ, ինչպես նաեւ ելույթ ունենալու Համաշխարհային էներգետիկ համագումարի շրջանակում:
Համաշխարհային էներգետիկ համագումարը կկայանա Ստամբուլում հոկտեմբերի 9-13-ը: