«Արմեն Մուրադյանից հանրությունը դժգոհ է եղել». Լևոն Ալթունյան

Առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանից հանրությունը դժգոհ է եղել: Նման մեղադրանք այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հնչեցրեց առողջապահության նորանշանակ նախարար Լևոն Ալթունյանը:

Հարցին` արդյոք դա՞ էր Մուրադյանի պաշտոնանկության պատճառը, Լ.Ալթունյանը պատասխանեց, որ պատճառների մասին տեղյակ չէ։

Համակարգում նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ նախարարը խոստացավ իրազեկել առաջիկայում, երբ իր ծրագիրը պատրաստ կլինի, կհաստատվի և կներկայացնի։ Թե ինչո՞վ է տարբերվելու իր նախորդից, Լ.Ալթունյանը հայտարարեց` «թափանցիկությամբ և արդյունավետությամբ»:

Տեսանյութեր

Լրահոս