Թբիլիսիում պայթեցրել են պատգամավոր Գիվի Թարգամաձեի ավտոմեքենան
Այսօր Թբիլիսիում պայթեցվել է Վրաստանի խորհրդարանում «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Գիվի Թարգամաձեի ավտոմեքենան, հաղորդում է ТАСС-ը:
Վրացի պատգամավորի խոսքերով՝ պայթյունի հետևանքով տուժել են մի քանի անցորդներ: Բացի այդ, լրջորեն վնասվել է մեքենայի հետևի հատվածը։ Թարգամաձեն նշել է, որ ինքը և վարորդը միջադեպի արդյունքում չեն տուժել։
Պատգամավորը կարծում է, որ պայթյունը «իրականացվել է հեռակառավարման վահանակի միջոցով»:
Միջադեպի վայրում այս պահին աշխատում են իրավապահ մարմինները՝ պայթյունի հանգամանքները պարզելու համար: