Բաժիններ՝

Դատախազությունն ընտրախախտումների վերաբերյալ երկու գործ արդեն ուղարկել է ՀՔԾ. Արթուր Դավթյան

ՀՀ գլխավոր դատախազությունում և դատախազության տարածքային ստորաբաժանումներում 2016 թվականի հոկտեմբերի 2-­ին ուսումնասիրվել են մի շարք մարզերում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների քվեարկության ընթացքում ընտրական իրավունքի հնարավոր խախտման վերաբերյալ շուրջ 350 տարբեր բնույթի նյութեր։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-­ը, այս մասին սեպտեմբերի 4­-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Նա շեշտեց, որ այդ օրը նախատեսված օպերատիվ խմբով աշխատանք է իրականացրել։

«Մենք խախտումների արդյունքները հրապարակել ենք կայքով։ Ստացված 350 հաղորդումները ուսումնասիրվել են, որոնցից առանձնացվել են այն տեղեկատվությունները, որոնք ստուգման անհրաժեշտություն ունեին և իրենց մեջ կարող էին պարունակել հանցագործությունների հատկանիշներ։ Այս պահին դատախազությունը շարունակում է իր հսկողությունը այդ նյութերի նախապատրաստման նկատմամբ։ Մեկ օրվա աշխատանքերի արդյունքում առանձնացրել ենք այդ նյութերից երկուսը։

Այժմ այդ գործերը արդեն հանձնվել են հատուկ քննչական ծառայությանը, հետագա նախապատրաստումը շարունակելու համար»,­- ասաց Դավթյանը։

Գլխավոր դատախազը նշեց, որ այդ երկու նյութերից մեկը վերաբերում է Վանաձոր քաղաքում լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքին, իսկ մյուսը Գեղարքունիքի մարզում ընտրակաշառքի վերաբերյալ դեպքին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս