Ինչպես են բաշխվելու մանդատները Գյումրիում
Հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրությունների ընթացքում ստացված՝ ընտրախախտումների վերաբերյալ ահազանգերն ու բողոքներն ուսումնասիրվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովում: Ինչպես այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, ստացված դիմումներում տարբեր խախտումների մասին է խոսքը, յուրաքանչյուրը պետք է առանձին ուսումնասիրվի: Թվանկարչությամբ զբաղվելու մասին իր հասցեին հնչող մեղադրանքներին Տ.Մուկուչյանը պատասխանեց, որ արդեն ԱԺ ամբիոնից էլ խոստովանում են, որ որևէ թվանկարչություն չի իրականացվում:
Ըստ ԿԸՀ նախագահի` քվեարկության նախնական արդյունքներով ամփոփվել է յուրաքանչյուր կուսակցության ստացած կողմ ձայների քանակը: Տ.Մուկուչյանը պարզաբանեց, թե ինչպե՞ս է Գյումրիում 40% ստացած Բալասանյանի դաշինքը ստանալու 51%-ին համապատասխան մանդատներ: