Թուրքիայի կառավարությունը 90 օրով երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը
Թուրքիայի կառավարությունը 90 օրով երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտարարել է փոխվարչապետ Նուման Քուրթուլուշը:
«Արտակարգ դրության ռեժիմը սահմանվել էր օգոստոսի 21-ից մինչև հոկտեմբերի 19-ը: Այսօր կառավարության նիստում որոշում է ընդունվել հոկտեմբերի 19-ից սկսած երկարաձգել ևս 90 օրով»,- լրագրողների հետ զրույցում ասել է Նուման Քուրթուլուշը:
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդն առաջարկել էր երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը, որը սահմանվել է հուլիսի 16-ին Թուրքիայի հեղաշրջման փորձ կատարելուց հետո: