Ընտրատեղամասում դիտորդ է մահացել. armtimes.com
Գյումրիում տեղակայված թիվ 34/54 ընտրատեղամասում մոտ մեկ ժամ առաջ մահացել է դիտորդներից մեկը: Նրա ինքնազգացողությունը ընտրատեղամասում վատացել է, շտապօգնություն են կանչել եւ տեղափոխել Գյումրու բժշկական կենտրոն, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել:
armtimes.com-ի տեղեկությունը հաստատել է «Գյումրու» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը՝ հավելով, որ տղամարդը մահացել է ինֆարկտից. նա 51-ամյա Գուրգեն Կոստանյանն է:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: