Հոլանդիայի խորհրդարանի պատգամավորը Հաագայում կդասախոսի Հայաստանի զարգացումների թեմայով

Հաագայում գործող «Աբովյան մշակութային կենտրոն»­ում Հայաստանի զարգացումների շուրջ դասախոսությամբ հանդես կգա Հոլանդիայի խորհրդարանի սոցիալիստական կուսակցության (SP) խմբակցության պատգամավոր Հարի վան Բոմելը։ Միջոցառումը կկազմակերպվի Հայաստանի Հանրապետության 25­-ամյակի տոնակատարությունների շրջանակում։

Այս մասին տեղեկացրին «Աբովյան մշակութային կենտրոն»­ից՝ հավելելով. «Հարի Վան Բոմելը, Հոլանդիայի խորհրդարանում որպես Սոցիալիստական կուսակցության (SP) արտաքին գործերի խոսնակ, քաջատեղյակ է հայ իրականությանը` նույնպես իր Հայաստան և Արցախ այցելությունների շնորհիվ, և արդեն երկար տարիներ է, ինչ ներգրավված է Նիդերլանդների հայ համայնքի հարցերում: Նա որոշել է չվերադառնալ Հոլանդիայի խորհրդարան որպես պատգամավոր հաջորդ ընտրություններից հետո։ Այնուհետև նա իր ուշադրությունը բևեռելու է զարգացող ժողովրդավարությունների վրա, ելնելով միջազգային հարաբերությունների հարցերում իր երկարամյա փորձից, և հետևաբար կարող է դրական դեր խաղալ Հայաստանում ժողովրդավարության զարգացման գործում: Պարոն Հարի Վան Բոմելի ներածական խոսքից հետո, հնարավորություն կլինի Հայաստանի զարգացումների շուրջ կարծիքներ փոխանակել պարոն Վան Բոմելի հետ»։

Տեսանյութեր

Լրահոս