«Մանչեսթեր Յունայթեդի» հերթական ոչ-ոքին՝ առանց Հենրիխ Մխիթարյանի
![](https://168.am/wp-content/uploads/2016/10/CtwoIYUXEAAQ4wA_640x420.jpg)
Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 7-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ ընդունեց «Սթոք Սիթիին»: «Կարմիր սատանաները» չկարողացան պահել հաղթական հաշվիը և հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1:
Մանկունյանցիների կազմում խաղի հաշիվը 69-րդ րոպեին բացեց Անտոնի Մարսիալը: 82-րդ րոպեին «Սթոք Սիթիի» կազմում հաշվի հավասարությունը վերականգնեց Ջո Ալենը:
Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը հերթական անգամ ընդգրկված չէր «Մանչեսթեր Յունայթեդի» հայտացուցակում: