Բաժիններ՝

20 արտահայտություն, որ մայրը պետք է ասի որդուն

1. Զբաղվիր սպորտով: Այն կսովորեցնի քեզ արդար հաղթանակ տանել, պարտվել նրբագեղ և հարգել մեծահասակներին: Այն նաև սովորեցնում է համագործակցել ուրիշների հետ, տալիս է ժամանակը կառավարելու ունակություն և դժվարությունները պատշաճ կերպով հաղթահարելու կարողություն:

2. Հետագայում դու ինքդ պետք է ղեկավարես քո սեռական հարաբերությունները, այդ պատճառով մի վերցրու կնոջից այն, ինչը չես կարող ինքդ տալ նրան:

3. Սովորիր կոկիկ գրել՝ միշտ և ամենուր: Ինչպես դու գիտես, ինչ-որ մեկն այդ ամենը մաքրելու է:

4. Խնայիր գումարդ, քանի դեռ երիտասարդ ես: Կգա ժամանակ, և դրանք քեզ համար չափազանց կարևոր կլինեն:

5. Դու պետք է ունենա վառարան, սպասք լվացող սարք, լվացքի մեքենա, արդուկ, հատակը սրբելու հարմարանք և ավել: Եվ դու պարտավոր ես կարողանալ օգտագործել դրանք:

6. Աղոթիր: Դու պետք է ունենաս հոգևոր առաջնորդ:

7. Երբեք կռվարար մի դարձիր: Երբեք առաջինը մի սկսիր կռիվը: Բայց եթե ինչ-որ հիմար հարձակվում է քեզ վրա, միշտ պատասխան հարվածը հասցրու, նույնիսկ, եթե վախենում ես:

8. Քո գիտելիքներն ու կրթությունը երբեք չեն կարող քեզնից խլել:

9. Բարի եղիր կանանց հանդեպ: Միայնության մեջ ապրելը սարսափելի է, քան դու կարող ես մտածել: Բայց ավելի սարսափելի է ապրել մի մարդու հետ, ում մասին դու չես կարողանում հոգ տանել:

10. Հպարտացիր քո արտաքին տեսքով:

11. Միևնույն ժամանակ՝ եղիր և ուժեղ, և նուրբ. հենց դա է տղամարդկությունը:

12. Կինը կարող է անել այն ամենը, ինչ դու ես անում: Նա նույնպես ունի հաջող կարիերայի իրավունք և չի ցանկանում փոխել երեխայի տակաշորերը գիշերվա ժամը 3-ին: Փոխադարձ հարգանքը լավ հարաբերությունների բանալին է:

13. Հաճախ ասա՝ «այո»:

14. Մարմնի ինտիմ հատվածները հենց այն պատճառով են կոչվում ինտիմ, որ դու չպետք է ցուցադրես դրանք հանրությանը:

15. Հասակակիցների կողմից ճնշման ենթարկվելը տարօրինակ է: Կամ դու առաջնորդ ես, կամ նրանք քեզ ճնշում են. Երրորդ տարբերակ չկա:

16. Կնոջն առանց առիթի ծաղիկ նվիրելը լավ միտք է:

17. Ավելի լավ է բարի լինել, քան ճիշտ:

18. Հումորի զգացումն առաջանում է տարիների ընթացքում, և դա շատ բնական է: Պարզապես հիշիր այդ մասին, երբ փորձում ես կատակի միջոցով հասուն երևալ:

19. Խնդրում եմ, շատ ուշադիր եղիր ապագա կին ընտրելիս: Ես ուզում եմ որ և դու, և ես հետագայում ունենանք ապագա թոռների հետ շփվելու հնարավորություն:

20. Մի մոռացիր մայրիկիդ մասին: Կգա ժամանակ, և դու չես կարողանա զրուցել նրա հետ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս