Շտայնմայերը կոչ է արել Մոսկվային և Վաշինգտոնին Սիրիայի հարցով շարունակել բանակցությունները
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը սեպտեմբերի 29-ին հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ:
Ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստին», հեռախոսազրույցի ընթացքում գերմանական դիվանագիտության ղեկավարը հորդորել է, որպեսզի Մոսկվան և Վաշինգտոնը շարունակեն Սիրիայում հրադադարի հարցով բանակցություններ Ժնևում:
«Նախարար Շտայնմայերը կոչ է արել ռուսական կողմին հրադադարի ռեժիմը հաստատել ավելին քան 48 ժամն է և շեշտել է դրա իրագործման կարևորությունը», հայտնել է Գերմանիայի ԱԳՆ աղբյուրը: Վերջինիս խոսքով` Ժնևում ռուս և ամերիկացի դիվանագետների բանակցությունների նպատակը պետք է լինի ոչ միայն հրադադարի հաստատումը Սիրիայում, այլև հումանիտար միջանցքների ապահովումը: