«Մանչեսթեր Յունայթեդ»-«Զարյա». Հենրիխ Մխիթարյանը կարող է խաղալ
![](https://168.am/wp-content/uploads/2016/09/Henrix-3.jpg)
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վերականգնվել է վնասվածքից և պատրաստ է մասնակցել Եվրոպայի լիգայում Լուգանսկի «Զարյայի» դեմ խաղին:
«Զարյայի» դեմ խաղը բաց կթողնի պաշտպան Լյուկ Շոուն, ով դեռ բուժվում է վնասվածքից: Հարձակվող Զլատան Իբրահիմովիչին տրամադրվել են հանգստյան օրեր:
Հարցականի տակ է մնում նաև «Զարյայի» հետ հակամարտությունում Անտոնի Մարսիալի մասնակցությունը, ով վնասվածքի պատճառով բաց թողեց Անգլիայի առաջնության վերջին խաղը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը