Դուքսը և դքսուհին այցելել են արևմտյան Կանադայի բնիկների բնակավայր
Քեմբրիջի դուքսը եւ դքսուհին Կանադայում իրենց շրջագայության երրորդ օրն այցելել են Բրիտանական Կոլումբիայի անձրեւային անտառի բնիկների բնակավայր, որը գտնվում է երկրի խաղաղօվկինոսյան ափին, տեղեկացնում է BBC-ին:
Մեծ Արջի անձրեւային անտառում ամուսիններին դիմավորել են Բելլա Բելլա կղզու Հեյլութսուք բնիկ ժողովրդի համայնքի ներկայացուցիչները եւ նրանց նվիրել են ավանդական զգեստներ:
Քեյթը եւ Ուիլյամը նաեւ մասնակցել են այն տոնակատարությանը, որը նվիրված էր Մեծ Արջի անձրեւային անտառի ներառմանը «Համագործակցության երկրների թագուհու անտառային ծածկույթի» ծրագրում: Ծրագիրը նպաստում է անտառների պահպանմանը: