Հրաչյա Ռոստոմյանը համաձայնել է նախարար նշանակվել մի պայմանով. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Սպորտի և երիտասարդության հարցերով նորանշանակ նախարար Հրաչյա Ռոստոմյանը համաձայնել է նախարար նշանակվել պայմանով, որ շարունակի մնալ ՀԱՕԿ փոխնախագահ։ Հրաչ Ռոստոմյանը օրերս Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել էր «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» Երկրորդ աստիճանի մեդալով։

Ըստ տեղեկությունների՝ 2015թ. փետրվար ամսին տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո նախարարի պաշտոնը թողնելուց հետո էլ Հրաչ Ռոստոմյանը շարունակել է համակարգել սպորտի նախարարության աշխատանքները։ Նշենք, որ նախարարի պաշտոնում Հրաչյա Ռոստոմյանը նշանակվում է երկրորդ անգամ։ Առաջին անգամ այդ պաշտոնում նշանակվել էր 2012 թ. հունիսի 16-ին և պաշտոնավարել մինչև 2014 թ. մայիսը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս