Քլինթոնի և Թրամփի բանավեճերը ռեկորդային թվով մարդ է դիտել. հետազոտություն
ԱՄՆ-ի նախագահի թեկնածուներ Դոնալդ Թրամփի եւ Հիլարի Քլինթոնի միջեւ հեռուստատեսային բանավեճերի առաջին փուլը, որը կայացել է սեպտեմբերի 26-ին Նյու Յուրքի նահանգում, դիտել է 84 միլիոն մարդ, դա ռեկորդային լսարան Է երկրում նման միջոցառումների անցկացման ամբողջ պատմության ընթացքում: Այս մասին ասված է Nielsen հետազոտական ծառայության՝ սեպտեմբերի 27-ին հրապարակված պաշտոնական հայտարարության մեջ:
Հանդիպման հեռարձակումն ուղիղ եթերում մեկ ժամ 45 րոպե վարել են 13 հեռուստաընկերություններ: Nielsen-ի հաշվարկներով՝ սեպտեմբերի 26-ին շուրջ 2,7 միլիոն մարդ բանավեճերը մեկնաբանել է Twitter միկրոբլոգների ցանցում:
Նախորդ ռեկորդը սահմանվել էր 1980 թվականին, երբ բանավեճեր էին տեղի ունենում պետական բարձրագույն պաշտոնի թեկնածուներ Ջիմի Քարտերի եւ Ռոնալդ Ռեյգանի միջեւ, դրանք դիտել է շուրջ 80,6 միլիոն մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: