Բաժիններ՝

Լավրովն ու Քերին չեն կարողացել համաձայնության գալ Սիրիայում հրադադարի հաստատման հարցում

ԱՄՆ-ն ու Ռուսաստանը չեն կարողացել համաձայնության գալ Սիրիայում հրադադարի վերականգնման հարցում։

«Մենք չենք կարող դուրս գալ և ասել ողջ աշխարհին, որ պայմանավորվել ենք, եթե դա այդպես չէ»,- ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավար Ջոն Քերիի խոսքերը մեջբերում է Associated Press-ը։

Հանդիպմանը մասնակցել են ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն ու ԵՄ-ից և Մերձավոր Արևելքից բարձրաստիճան դիվանագետներ։

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան Նյու Յորքում կայացած բանակցությունները բնութագրել է որպես «երկար, հիվանդագին և հիասթափեցնող»։

Նրա խոսքով՝ մոտակա ժամերն ու օրերը չափազանց կարևոր կլինեն խաղաղ գործընթացի համար։

Քերին ասել է, որ վստահության վերականգնման համար անհրաժեշտ է, որպեսզի նրանք,

որոնք շարունակում են ռազմական գործողությունները երկնքում, դադարեն դա անել։ Լավրովը հայտարարել է, որ ընդդիմությունը նույնպես պետք է դադարի մարտեր մղել։
Հանդիպումն անցկացվել է ՄԱԿ-ի ԳԱ-ի շրջանակներում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930