Բաժիններ՝

«Մենք շեղվում ենք հիմնական գործից ու գնում ենք բամբասանքների հետևից». Վարդան Արամյանը՝ Կարեն Կարապետյանի մատնանշած պրիմիտիվ գողության մասին

ՀՀ Ֆինանսների նորանշանակ նախարար Վարդան Արամյանն այսօր Կառավարության նիստից հետո փորձեց ամեն կերպ խուսափել հարցից, թե նախարարություններում ի՞նչ «պրիմիտիվ գողության»  մասին էր խոսում վարչապետ Կարեն Կարապետյանը։

«Ես չեմ կարող ասել, խնդրում եմ, ճիշտ հասկացեք: Վարչապետի նմանատիպ հորդորը նաև հանձնարարական էր Ֆինանսների նախարարությանը: Թույլ տվեք ես մտնեմ իմ աշխատանքի մեջ, ես ձեզ խոստանում եմ՝ մենք կունենանք շփվելու ընդհանուր հարթակ, և դա լինելու է կանոնակարգված»,- ասաց Ֆինանսների նախարարը՝ հավելելով, թե իր փոխնախարար եղած ժամանակ գողությունների մասին չի իմացել:

Ըստ նրա՝ պարզապես ճիշտ չէ, որպեսզի անցածի վերաբերյալ ինքը գնահատականներ տա.

«Կարող է՝ վաղը-մյուս օրը ես ինքս այլ գործի տեղափոխվեմ, իմ հաջորդը գա-ասի՝ այ, այստեղ այսպես պրոբլեմ է, մսխվել է, լավ չի արվել, կամ ինչ-որ շարժառիթներ ման գանք… Մենք շեղվում ենք հիմնական գործից ու գնում ենք բամբասանքների հետևից»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս