«Երկիրը բարեփոխումների գումար չունի, անգամ եթե վաճառի ողջ նավթը»․ Ռուբեն Վարդանյանը՝ Ռուսաստանի մասին

IdeA հիմնադրամի, «100 կյանք» նախագծի, «Ավրորա» մրցանակի նախաձեռնության համահիմնադիր, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանն անդրադարձել է Ռուսաստանի առաջ ծառացած մարտահրավերներին։

«Մեզ միաժամանակ մի քանի կարևոր մարտահրավերներ են սպասվում, որին, որպես երկիր, պետք է պատասխանենք։ Առաջինը ժողովրդագրականն է։ Մեր ներքին շուկան փոքր է, և մենք անխուսափելիորեն պետք է կա՛մ հարմարվենք գլոբալ համաշխարհային էկոնոմիկային, կա՛մ այդ փոքր շուկայի մեկուսացումը կհանգեցնի լուրջ տնտեսական ճգնաժամերի։

Երկրորդ՝ մեզ շատ լուրջ սերնդափոխություն է սպասվում՝ թե՛ քաղաքական էլիտայի, թե՛ տնտեսական։ Եվ երրորդ՝ մեզ սպասվում է լրջագույն մարտահրավեր։ Մեզ գումարներ են անհրաժեշտ մեծ ծավալով։ Մենք երկրում չունենք անհրաժեշտ ռեսուրսներ այն ծավալով, որն անհրաժեշտ է բարեփոխումների ու ներդրումների համար։ Մեզ հարկավոր է ներգրավել մեծ քանակով գումարներ և մարդկանց երկիր և այն դարձնել գրավիչ։ Այդ իմաստով մենք այլ ճանապարհ չունենք, քանի որ ֆինանսական ռեսուրսներ չունենք՝ անգամ վաճառելով ողջ նավթը, գազը, ջուրն ու անտառը»,- հայտարարել է Ռուբեն Վարդանյանը։

Ըստ նրա ՝ ևս մեկ անխուսափելի մարտահրավեր է բիզնեսի վերակազմավորման հարցը, որի արդյունավետությունը շատ կարևոր հարց է։

Կարդացեք նաև

«Բիզնեսը մեզանում հաճախ շատ անարդյունավետ է։ Այդ իմաստով արդյունավետությունը և մրցունակությունը շատ կարևոր մարտահրավեր կլինեն մեզ համար, որոնք թույլ կտան մեծ փոփոփություններ անել»,- ասել է բանախոսը, ում խոսքերը մեջբերում է «Վեդոմոստին»։

Տեսանյութեր

Լրահոս