Էրդողանը ՄԱԿ-ի ԳԱ-ում կպատմի Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի ԳԱ-ում, պլանավորում է պատմել Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի մասին։ Այս մասին նա հայտարարել է ԱՄՆ ուղևորվելուց առաջ, հայտնում է RIA Novosti-ն։
Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի մասնակիցներին դիմելոը լավ առիթ է համաշխարհային հանրությանը Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի, ինչպես նաև Ֆեթուլլահ Գյուլենի շարժման ահաբեկչական բնույթի մասին իրազեկելու համար, ինչի հետևանքով սպանվել է 241 մարդ։
Էրդողանն ուշադրություն է դարձրել նրան, որ Անկարան պետք է շարունակի օգտագործել բոլոր հասանելի հարթակները՝ իր բարեկամներին զգուշացնելու այն սպառնալիքի մասին, որը Գյուլենի շարժումը կրում է Թուրքիայի և մյուս պետությունների համար։