Բաժիններ՝

Ֆրանսիան մեղադրել է Ասադին ԱՄՆ կոալիցիայի հարվածների ֆոնին հրադադարը խախտելու մեջ

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էյրոն հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ուժայիններն են կանգնած Սիրիայում հրադադարի ռեժիմի խախտման հետևում, հայտնում է Reuters-ը։

«Մեզ անհրաժեշտ է հետևել այդ պայմանավորվածություններին, սակայն մենք չպետք է մոռանանք՝ ռուս-ամերիկյան պայմանավորվածությունները առաջին հերթին խախտում է Ասադի ռեժիմը»,- ասել է դիվանագետը։

Էյրոյի խոսքով՝ չնայած Սիրիայի կառավարական բանակին ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի ավիացիայի կողմից հասցված սխալ ավիահարվածներին, Սիրիայի կառավարության ուժերն են հիմնականում կանգնած կրակի դադարեցման ռեժիմի խախտման հետևում, որի վերաբերյալ կարողացել էին պայմանավորվել Ռուսաստանն ու ԱՄՆ-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930