Բաժիններ՝

Շուտով՝ 9 երեխաների հայր. Մել Գիբսոնն ու Ռոզալինդ Ռոսը երեխայի են սպասում

Eonline.com.uk-ը գրում է, որ դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Մել Գիբսոնն ու Ռոզալինդ Ռոսը երեխայի են սպասում։ Սա արդեն 2 տարի միասին ապրող զույգի առաջին երեխան է, ով լույս աշխարհ կգա արդեն հաջորդ տարի։

«Մելը սիրում է հոր դերում լինել, նա և Ռոզալին չեն համբերում համատեղ երեխա ունենալ։ Վերջին երկու տարիները նրա կյանքի ամենաերջանիկ ժամանակներն են»,- ասել է ընտանիքին մոտ կանգնած անձանցից մեկը։ 60-ամյա Մել Գիբսոնը նախկինում ամուսնացած է եղել Ռուբին Մուրի հետ, ում հետ ապրել է 26 տարի և ամուսնալուծվել 2006թ.։  Համատեղ կյանքի ընթացքում նրանք 8 երեխա են ունեցել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս