Ո՞վ է վարչապետի նոր խորհրդականը
Այսօր ՀՀ վարչապետն առաջին կադրային փոփոխություններն է արել: Ինչպես տեղեկացրել էինք՝ Կարեն Կարապետյանը պաշտոնանկ էր արել իր մի քանի օգնականներին և որպես գլխավոր խորհրդական նշանակել Գագիկ Մարտիրոսյանին:
Գագիկ Մարտիրոսյանը Հայաստանի անկախության առաջին տարիներից երկարատև աշխատանքային փորձ ունի պետական տարբեր բարձրաստիճան պաշտոններում: Նրա կենսագրական տվյալներն արդեն հրապարակվել են կառավարության կայքում:
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
14 հունվարի 1951 թ., Եղեգնաձորի շրջ., գ. Գլաձոր
Կրթություն
1969 – 1974 թ. – Երևանի Կ. Մարքսի անվ. պոլիտեխնիկական ինստիտուտ, մասնագիտացումը` արդյունաբերական և քաղաքացիական շինարարության ինժեներ-շինարար։
Աշխատանքային գործունեություն
1974 – 1979 թթ. – Հայկական ՍՍՀ շինարարության մինիստրության «Ջերմուկշին» տրեստ` Եղեգնաձորի շինարարական մեքենայացված շարասյան բրիգադիր, վարպետ, գլխավոր ինժեներ, պետ
1979 – 1980 թթ. – Եղեգնաձորի շրջխորհրդի գործկոմ` կազմբաժնի վարիչ, նախագահի տեղակալ
1980 – 1986 թթ. – Հայկական ՍՍՀ շինարարության մինիստրության «Ջերմուկշին» տրեստ` գլխավոր ինժեներ, կառավարիչ
1986 – 1987 թթ. – Հայկական ՍՍՀ արդյունաբերական շինարարության մինիստրության թիվ 14 տրեստի կառավարիչ
1987 թ. – Հայկական ՍՍՀ շինարարության մինիստրություն` արդյունաբերության և
շինինդուստրիայի վարչության պետ
1987 – 1988 թթ. – Հայկական ՍՍՀ արդյունաբերական շինարարության մինիստրության «Արարատարդշին» տրեստի կառավարիչ
1988 – 1990 թթ. – Հայկական ՍՍՀ Պետշին` շինարարական արդյունաբերության գլխավոր տեխնոլոգիական վարչության պետի տեղակալ, նախագահի առաջին տեղակալ
1990 – 1993 թթ. – ՀՀ շինարարության մինիստր, ՀՀ շինարարության նախարար
1993 – 1995 թթ. – ՀՀ կառավարություն՝ ՀՀ պետնախարար
1995 – 1998 թթ. – ՀՀ էներգետիկայի նախարար
1998 – 1999 թթ.- ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար
1999 թ. – ՀՀ կառավարության աշխատակազմ` ՀՀ վարչապետի խորհրդական
1999 թ. – ՀՀ կառավարության աշխատակազմ` ՀՀ վարչապետի խորհրդական, ՀՀ կառավարության աշխատակազմի Վարկերի, դրամաշնորհների, մարդասիրական օգնության համակարգման և վերահսկման գլխավոր վարչության պետի պաշտոնակատար
2001 – 2002 թթ. – ՀՀ կառավարությանն առընթեր Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ, ՀՀ վարչապետի խորհրդականի պարտականությունները կատարող
2002 -2004 թթ. – ՀՀ կառավարությանն առընթեր Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ
2004 -2008 թթ. – ՀՀ կառավարության աշխատակազմ` ՀՀ վարչապետի խորհրդական
2008-2014թթ.- ITERA International Energy L.L.C (ք. Մոսկվա)` շինարարության և
էներգետիկայի հարցերով փոխնախագահ
2014-2016թթ.- «Կապի նորարարական համակարգեր» ԲԲԸ (Սանկտ Պետերբուրգ)`
խորհրդի նախագահ
2016թ. սեպտեմբերի 16-ից՝ ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական
Այլ տվյալներ
Զինապարտ է, լեյտենանտ: Պարգևատրվել է «Մարշալ Բաղրամյան», «Անանիա Շիրակացի» մեդալներով, ՌԴ շինարարների միության ոսկե մեդալով, ՌԴ պատվո շքանշանով՝ Սոչիում օլիմպիական ձմեռային խաղերի նախապատրաստման և անցկացման գործում ունեցած ներդրման համար, արժանացել է ՀՀ վարչապետի շնորհակալագրի: Տեխնիկական գիտությունների թեկնածու է:
Կուսակցական պատկանելությունը
Անկուսակցական
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա։