Կարեն Ավագյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն
Լեհաստանում շարունակվում է ծանրամարտի մինչև 15 և 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Մինչև 17 տարեկան ծանրորդների պայքարում 85 կգ քաշային կարգում չեմպիոն է հռչակվել Կարեն Ավագյանը՝ երկամարտում գրանցելով 330 կգ: Հայ ծանրորդը 2-րդ տեղը գրաված մարզիկից ավելի է բարձրացրել 24 կիլոգրամ:
Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Հմայակ Հարությունյանը, նույն քաշային կարգում զբաղեցրել է 5-րդ տեղը:
Ավելի վաղ Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոն է դարձել Կարեն Մարգարյանը, ով մինչև 15 տարեկանների 77 կգ քաշային կարգում երկամարտում գրանցել էր 280 կգ արդյունք: