Բաժիններ՝

Քիմ Քարդաշյանի քույրը ներկայացրել է Estee Lauder-ի նոր օծանելիքները

Ամերիկյան Estee Lauder ընկերությունը թողարկել է Modern Muse Le Rouge Gloss նոր օծանելիքները: Բույրը ներկայացրել է հեռուստաաստղ եւ մոդել Քենդալ Ջենները:

Պարֆյումերների համար ոգեշնչման աղբյուր է դարձել վինիլի փայլը: Պարֆյումը բաղկացած է մանդարինի, կեռասի, հարյուրաթերթիկ վարդի, գազարի եւ վարդագույն պղպեղի նրբահոտերից:

Estee Lauder ընկերությունը 1946 թվականին ԱՄՆ-ում հիմնադրվել է Էսթե Լաուդերի եւ նրա ամուսնու՝ Ջոզեֆ Լաուդերի կողմից: Այն պարֆյումերիա եւ կոսմետիկա Է արտադրում կանանց ու տղամարդկանց համար: Ներկայում ընկերությանն են պատկանում M.A.C, Aveda, Darphin եւ այլ բրենդներ:

Քենդալ Ջենները Քիմ Քարդաշյանի քույրն է եւ «Քարդաշյանների ընտանիքը» հեռուստաշոուի մասնակիցներից մեկը: Տարբեր ժամանակներում նա համագործակցել Է այնպիսի բրենդների հետ, ինչպիսիք են՝ Chanel-ը, Fendi-ն, Givenchy-ն եւ ուրիշներ: 2015 թվականի հոկտեմբերին GQ հանդեսը նրան ընդգրկել է աշխարհի ամենասեքսուալ կանանց ցուցակում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս