Թուրքիան հայտարարել է, որ փախստականների խնդիրների լուծման համար միջոցներ չունի
Թուրքիայի խորհրդարանի նախագահ Իսմայիլ Ղահրամանը հայտարարել է, որ թուրքական կողմին չի բավականացնում Եվրամիության՝ ավելի վաղ փախստականների կարիքները հոգալու համար ավելի վաղ տրամադրված 500 մլն դոլարը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
«Սահմանների փակումը բազմիցս հանգեցրել է փախստականների կուտակման։ Ներկայումս Թուրքիայում կա 3 մլն փախստական»,- ասել է նա՝ ելույթ ունենալով եվրոպական խորհրդարանների ղեկավարների համաժողովում։
«Մենք հայտարարել ենք բաց դռների քաղաքականություն, ընդունում ենք նրանց, բայց ծախսերը գերազանցում են 1 միլիարդ եվրոն»,- հավելել է նա։
«Զգացվում է աջակցության ապահովման սուր անհրաժեշտություն։ Ավելի քան 500 մլն դոլարը մեզ արդեն հատկացվել է, սակայն մենք հավելյալ ֆինանսական միջոցների կարիք ունենք»,- հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի նախագահը։