ՎՏԲ Հայաստան Բանկը և Յունիստրիմ դրամական փոխանցումների համակարգն ամփոփել են համատեղ` «Հաղթող փոխանցում» ակցիայի արդյունքները

14.09.2016-ին` «Ռադիո Վան»-ի ուղիղ եթերում, ՎՏԲ-Հայաստան Բանկն ու «Յունիստրիմ» դրամական փոխանցումների համակարգն ամփոփել են համատեղ` «Հաղթող փոխանցում» ակցիայի արդյունքները:

Ակցիային մասնակցել են այն քաղաքացիները, ովքեր 18.04.2016-18.08.2016 ընկած ժամանակահատվածում` «Յունիստրիմ» դրամական փոխանցումների համակարգով կատարել և/կամ ստացել են ամենամեծ քանակությամբ դրամական փոխանցումները` ՎՏԲ- Հայաստան Բանկի միջոցով, և/կամ փոխանցումներ են կատարել դեպի ՎՏԲ խմբի Ուկրաինայի, Ղազախստանի, Վրաստանի և Ռուսաստանի Ֆեդերացիայում` «Յունիստրիմ» դրամական փոխանցումների համակարգի սպասարկման կետեր:

Պատահական ընտրության արդյունքների հիման վրա, «Հաղթող փոխանցում» ակցիայի 100ամենաակտիվ մասնակիցներից ընտրվել են 10 հաղթողներն, ում անունները հայտարարվել են «Ռադիո Վանի» ուղիղ եթերում:

Խաղարկության արդյունքում մրցանակակիրներ են դարձել`

  • Նվարդ Պետրոսյան
  • Աղավնի Ներսիսյան
  • Դիանա Սարգսյան
  • Արթուր Մանուկյան
  • Արթուր Կասինյան
  • Մանվել Ավետիսյան
  • Քրիստինե Մնացականյան
  • Սյուզաննա Ղազարյան
  • Ռազմիկ Մանուչարյան
  • Քրիստինե Պապոյան

Նրանցից յուրաքնչյուրին շնորհվել է 100.000 ՀՀ դրամի չափով դրամական պարգևներ, որոնցով կարող են կատարել կենցաղային տեխնիկայի գնումներ Բանկի կողմից առաջարկվող առևտրի կենտրոններից:

ՎՏԲ-Հայաստան Բանկը` «Յունիստրիմ» դրամական փոխանցումների համակարգի հետ իր համագործակցությունը սկսել է 2011թ.-ից, դառնալով ՀՀ-ից կատարվող դրամական փոխանցումների քանակով առաջատարներից մեկը: Համատեղ միջոցառումների ու ակցիաների շնորհիվ` «Յունիստրիմ» դրամական փոխանցումների համակարգը 2016թ.-ի արդյունքների հիման վրա զբաղեցրել է Բանկի ողջ փոխանցումների 40%-ը:

ՎՏԲ-Հայաստան Բանկը շնորհավորում է բոլոր հաղթողներին ու հայտնում իր շնորհակալությունը:

Տեսանյութեր

Լրահոս