«Իշխանություններն ունեն քաղաքական կամք՝ աննախադեպ բարձր մակարդակով ընտրություններ անցկացնելու». Ռուստամյան

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը վստահեցնում է, որ Ընտրական օրենսգրքի շուրջ «4+4+4» ձևաչափով քննարկումների արդյունքում լուծվում է գլխավոր խնդիրը՝ բազմակի քվեարկությունների դեմն առնելու, որտեղ տարիներ շարունակ հսկայական կեղծիքների դաշտ կար:

Ըստ նրա՝ ընտրությունից հետո ստորագրված ցուցակների հրապարակումն ի սկզբանե ՀՅԴ-ի պահանջն էր, և իրենց պայքարի արդյունքում են հասել դրան:
168.am-ի հարցին, թե որքանո՞վ կբարձրանա հանրության վստահությունն ընտրությունների նկատմամբ, Ա.Ռուստամյանը պատասխանեց, որ շատ է բարձրանալու, որովհետև մինչ օրս արձանագրված խնդիրները լուծում են ստանում, իսկ իշխանություններն էլ ունեն քաղաքական կամք՝ աննախադեպ բարձր մակարդակով ընտրություններ անցկացնելու:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս