Բաժիններ՝

Ավստրալիայում սուրճ են ստեղծել, որի ազդեցությունը պահպանվում է 18 ժամ

Լավ լուր բոլոր նրանց համար, ում ժամանակը չի հերիքում։ Adme.ru կայքը գրում է, որ ավստրալական Viscous Coffee սրճարանում սուրճ են պատրաստում, որը չի թողնի քնել։ Այն 80 անգամ ավելի մեծ ազդեցություն է ունենում, քան էսպրեսոն։

Սրճարանի սեփականատերը պատմել է, որ սուրճը ստեղծել են բժշկուհիներից մեկի համար, ում համար դժվար է եղել դիմանալ գիշերային հերթապահությունների ժամանակ։ Այդ սուրճի օգտագործման արդյունքում նա կարողանում էր երեք օր ոտքի վրա մնալ։ Այժմ սուրճից կարող են օգտվել նաև մյուս հաճախորդները։

Այն պատրաստում են 4 էսպրեսոյից, սառույցից, սառը սուրճից։ Այն մեծ քանակով կոֆեին է պարունակում։ Սրճարանում միշտ զգուշացնում են այդ սուրճի հնարավոր վտանգավոր հետևանքների մասին։ Գիտնականների կարծիքն այս սուրճի մասին միանշանակ չէ։ Շատերը չեն շտապում խորհուրդ տալ արտադրողականությունը բարձրացնող այս ռադիկալ միջոցը։ Այն արգելվում է բարձր ճնշում ունեցողներին, ինչպես նաև հղի կանանց և երեխաներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930