Անդրիաս Ղուկասյանը կշարունակի մնալ կալանքի տակ
![](https://168.am/wp-content/uploads/2015/08/Andreas.jpg)
«Նոր Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանը, ով մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ, կմնա կալանքի տակ: Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Ղուկասյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին փաստաբանի միջնորդությունը:
Անդրիաս Ղուկասյանը կալանավորվել է հուլիսի 31-ին` Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով: