Բաժիններ՝

Աճուրդի է դրվել Մերիլին Մոնրոյի լեգենդար զգեստը, որը նա հագել էր Ջոն Քենեդիի ծննդյան օրը

Ամերիկացի դերասանուհի Մերիլին Մոնրոյի զգեստը, որով 1962 թվականի մայիսին նա կատարել է «Happy Birthday» երգը ԱՄՆ-ի նախագահ Ջոն Քենեդիի ծննդյան օրը, կվաճառվի աճուրդով: Աճուրդը կկայանա նոյեմբերի 17-ին Լոս Անջելեսում: Այս մասին հաղորդում է Julien’s Auctions աճուրդային տան կայքը:

Փայլազարդերով եւ ստրազներով զգեստը, որը պատվերով կարել է դիզայներ Ժան Լուին, Մոնրոն հագել է այն ելույթի ժամանակ, որը կայացել Է Նյու Յորքի Madison Square Garden-ում Քենեդիի 45-ամյակի պատվին, նշել է Reuters-ը: Միջոցառմանը ներկա է եղել շուրջ 15 հազար մարդ:

Աճուրդային տունը հույս ունի այդ լոտի դիմաց ստանալ առնվազն երկու միլիոն դոլար: Զգեստը Julien’s Auctions-ը 1999 թվականին 1,26 միլիոն դոլարով գնել է Christie’s-ի աճուրդում:

011

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930