Sky Sports-ն անդրադարձել է Արսեն Բեգլարյանի սեյվին
Հանրահայտ Sky Sports պարբերականն անտարբեր չի մնացել Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Արսեն Բեգլարյանի կատարած կրկնակի սեյվի նկատմամբ:
Այս կրկնակի սեյվը Բեգլարյանը կատարել էր Աշխարհի 2018 թվականի առաջնության նախընտրական փուլի առաջին՝ Դանիա-Հայաստանի հանդիպման ժամանակ: Բեգլարյանը ոչ միայն ետ մղեց 11-մետրանոց հարվածը, այլև կարողացավ հեռացնել անմիջապես կատարված երկրորդ հարվածը ևս:
Արսեն Բեգլարյանը Դանիա-Հայաստան խաղի լավագույն ֆուտբոլիստներից էր: Շատերը հանդիպումը դիտարկում են ոչ թե՝ որպես երկու հավաքականների պայքար, այլև պայքար Դանիայի հավաքականի և Արսեն Բեգլարյանի միջև:
Հիշեցնենք, որ Հայաստանի ընտրանին պարտվեց 1:0 հաշվով:
Սիրարփի Աղաբաբյան