Արքայազն Հարին Պարալիմպիադայի տոմսեր Է գնել բրազիլացի երեխաների համարԱրքայազն Հարին Պարալիմպիադայի տոմսեր է գնել բրազիլացի երեխաների համար
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին խոշոր գումար է նվիրաբերել, որպեսզի սակավ ապահովված բրազիլացի երեխաներին օգնի հայտնվել Ռիոյի Պարալիմպիադայում: Արքայազնի՝ #FillTheSeats («լրացնել տեղերը») անվանմամբ նախաձեռնությունն ուղղված է այն բանին, որ սակավ ապահովված երեխաների համար ձեռք բերի Պարալիմպիադայի 10 հազար տոմս, տեղեկացնում է BBC-ն:
Նվիրատվության ստույգ գումարը չի նշվում, բայց նախքան նվիրատվությունը միջոցների հանգանակման արշավը հավաքել էր 53 հազար դոլար: Նախապես հայտարարված էր 300 հազար դոլար հավաքելու մտադրության մասին:
Օգոստոսին Պարալիմպիադայի կազմակերպիչները դժգոհել էին, որ դրա տոմսերը վատ են վաճառվում: Սակայն մինչեւ սեպտեմբեր արդեն վաճառվել Էր տոմսերի կեսից ավելին: