Volkswagen ընկերությունը մեղադրվում է ԵՄ 20 երկրներում օրենքի զանազան խախտումներ կատարելու մեջ
Եվրոպական հանձնաժողովը մեղադրում է Volkswagen AG (VW) գերմանական ավտոմոբիլային ընկերությանը ԵՄ 20 երկրներում օրենսդրական խախտումներ կատարելու մեջ՝ դիզելային շարժիչների արտանետումների մասին տվյալների հետ կապված սկանդալի գործով: Այս մասին տեղեկացնում է Interfax.ru-ն:
Եվրոպական հանձնաժողովից տեղեկացրել են, որ Բրյուսելում հարկ են համարել միջամտել այդ գործընթացին եվրոպական մակարդակով:
Հաղորդվում է, որ Եվրոպական հանձնաժողովը պնդում է, որ ընկերությունը ԵՄ երկրներում գործող առնվազն երկու օրենք է խախտել: Առաջինն առնչվում է սպառողական արտադրանքի վաճառքին եւ դրանց երաշխիքներին, իսկ երկրորդը` ոչ բարեխիղճ առեւտրային գործունեություն իրականացնելուն: