Ուզբեկստանում Քարիմովի հիշատակին փլավ են բաժանում
Սեպտեմբերի 5-ին Տաշքենդի եւ Ուզբեկստանի այլ քաղաքների մի շարք ռեստորաններում հոգեհացի փլավ են բաժանում առաջին նախագահ Իսլամ Քարիմովի հիշատակին: Այս մասին հայտնում է «Sputnik Ուզբեկստան»-ը:
Այս ծիսակատարությունն անցակցվում է պետության ղեկավարի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնախմբի որոշմանը համապատասխան եւ տեղի է ունենում ժամը 11:00-ից մինչեւ 15:00-ը մայրաքաղաքի առնվազն հինգ ռեստորաններում: Հոգեհացի փլավին կարող է գալ յուրաքանչյուր ցանկացող:
Բացի այդ, նման արարողություններ տեղի կունենան հանրապետության բոլոր մարզերում: Դրանց կազմակերպմանը գործի են դրված հոքիմիյաթները, խոշոր հիմնարկությունները եւ կազմակերպությունները, արդյունաբերական ձեռնարկությունները, հիվանդանոցները եւ այլ հաստատություններ: