Բաժիններ՝

«Ուրախ եմ տեսնել մեր սաների երջանիկ դեմքերը». Ռուբեն Վարդանյան

Սեպտեմբերի 3-ին UWC Dilijan քոլեջում տեղի ունեցավ ֆուտբոլային դաշտի պաշտոնական բացումը, որը կառուցվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) մասնակցությամբ եւ համապատասխանում է FIFA-ի չափանիշներին:

Հանդիսավոր բացմանը ներկա էին ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, UWC Dilijan քոլեջի համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանն ու Վերոնիկա Զոնաբենդը, Քոլեջի հիմնադիր-գործընկեր Գագիկ Ադիբեկյանը, պատվավոր հյուրեր:

Բացման խոսքով հանդես եկավ UWC Dilijan քոլեջի տնօրեն Դենիզ Դեւիդսոնը, ով իր երախտագիտությունը հայտնեց ՀՖՖ-ին եւ նրա նախագահին կրթական գործընթացում կատարած ներդրման համար:

«Դոնորների եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի աջակցությամբ մենք հրաշալի ֆուտբոլային դաշտ ունեցանք, որը Քոլեջի սիրտն է դարձել: Այն մեզ սպորտից հաճույք ստանալու եւ Դիլիջանի երիտասարդության հետ կապերը սերտացնելու հնարավորություն է տալիս»,- ասել է Դենիզ Դեւիդսոնը:

«Ուրախ եմ տեսնել մեր սաների երջանիկ դեմքերը: Այն, ինչ տեսնում ենք այստեղ, երազանք է, որը հիանալի մարդկանց՝ մեր գործընկերների, ընկերների եւ համախոհների շնորհիվ է իրականություն դարձել: Շնորհակալ եմ Ռուբեն Հայրապետյանին իր ներդրման համար. մեր քոլեջի սաների եւ քաղաքի երիտասարդության համար լավագույն չափանիշներով կառուցված մարզադաշտը այդ համագործակցության խոսուն օրինակն է, համագործակցություն, որը գաղափարներն իրականություն է դարձնում»,- բացման արարողության ընթացքում ասել է Քոլեջի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:

UWC_FIFA (2) - Copy

Դաշտի հարեւանությամբ հուշատախտակ բացվեց, որը վկայում է FIFA-ի չափանիշներին համապատասխան ֆուտբոլային դաշտի կառուցման գործում ՀՖՖ-ի ղեկավար Ռուբեն Հայրապետյանի ներդրման մասին:

Բացման արարողությանը հետեւեց ֆուտբոլային հանդիպումը Քոլեջի եւ Dilijan Community Center-ի կանանց թիմերի միջեւ: Ռուբեն Հայրապետյանը դաշտում ողջունեց եւ հաղթանակ մաղթեց թիմերին:

Լրացուցիչ տեղեկատվություն

UWC Dilijan քոլեջը Արեւելյան Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների տարածքում UWC համակարգի առաջին գիշերօթիկ դպրոցն է: Այն բացվել է 2014թ. սեպտեմբերին Հայաստանի Դիլիջան քաղաքում: Այսօր Քոլեջում ուսանում է 72 երկրներից եկած 198 երեխա:

Կրթական նախագծի գաղափարախոսներն ու նախաձեռնողները գործարար եւ բարերար Ռուբեն Վարդանյանն ու նրա կինը՝ Վերոնիկա Զոնաբենդն են: Միջազգային դպրոցը կառուցվել է ավելի քան 200 բարերարների միջոցներով: UWC Dilijan քոլեջի բարերարներից ու հիմնադիր-գործըներներից է Գագիկ Ադիբեկյանը, ով RD Group-ի տնօրենների խորհրդի նախագահն է:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս