Բաժիններ՝

Աշխարհի 10 ամենահամեղ աղանդերները

Տորթեր, կեքսեր, պուդինգ, պաղպաղակ. աշխարհի յուրաքանչյուր երկրում մարդիկ թերևս չեն կարող ապրել առանց ինչ-որ քաղցր բանի՝ կուշտ ճաշելուց հետո (կամ օրվա յուրաքանչյուր այլ ժամանակ):

Ներկայացնում ենք 10 զարմանահրաշ և շատ համեղ աղանդերներ ամբողջ աշխարհից:

1. Գուլաբ Ջամուն (Հնդկաստան) 1_640x420

Այս համեղ աղանդերը պատրաստելու համար պետք է օգտագործել եգիպտացորենի ձեթ: Հիմնական բաղադրիչներն են ալյուրը, կաթը, չամիչը և գետնանուշը: Խմորը բաժանվում է փոքր մասերի, որոնք պատրաստման ընթացքում մեծանում են ինչպես փքաբլիթը: Միայն, ի տարբերություն փքաբլիթի, որոնց վրա շաքարի փոշի է ցանվում, Գուլաբ Ջամունը թաթախում են քաղցր օշարակի մեջ:

2. Կինտոններ շագանակից կամ Սերուցքային կոնֆետներ (Ճապոնիա) 2_640x420

Հիմնականը այս շատ համեղ կոնֆետների համար հանդիսանում է շագանակը՝ ավելացրած քաղցր կարտոֆիլ, շաքար, քաղցր սոուս և քացախ: Այս կոնֆետների պատրաստման համար օգտագործվում են միայն շագանակներ, որոնք կարելի է գտնել բացառապես Ճապոնիայում և Հարավային Կորեայում:

3. Փախլավա (Հայաստան) 3_640x420

Փախլավա (կամ բակլավա), տարածված հրուշակեղեն, որը պատրաստվում է շերտավոր խմորից օշարակի մեջ թաթախված ընկույզով։ Այն լայնորեն տարածված է Մերձավոր Արևելքի ժողովուրդների խոհանոցում, ամենից շատ՝ հայկական, ադրբեջանական, արաբական, ղրիմ-թաթարական և թուրքական։ Փախլավան պատրաստում են նաև հույներն ու բուլղարացիները։ Պահանջված է նաև Իրանում, Տաջիկստանում, Թուրքմենստանում և Ուզբեկստանում, որտեղ փախլավան, ըստ ավանդույթի, մատուցում են Նոռուզ գարնանային տոնի ժամանակ։

4. Տորթ Պավլովա (Ավստրալիա և Նոր Զելանդիա) 4_640x640

Պավլովա, տորթ-բեզե թարմ մրգերով առանձնապես հայտնի է Նոր Զելանդիայում և Ավստրալիայում։ Պատրաստվում է բեզեյով, խփված կաթի սերուցքով, վերևի շերտը պատրաստված է ելակով կամ արևադարձային մրգերով։ Պավլովան կարելի է թխել, երբ այն արդեն ունի տորթի տեսք, կամ բաժիններով, զարդարելով ամեն կտոր առանձին-առանձին։

Անունը առաջացել է բալետի պարուհի Աննա Մատվեևնա Պավլովայից։ Այն ժամանակներում պարուհու անունով էին կոչվում մի շարք բաներ՝ շոկոլադե կոնֆետներ, հագուստներ, օծանելիքներ։

5. Պուդինգ «Ամրոց» (Անգլիա) 5_640x420

Ինչով տարբերվում է այս պուդինգը մնացածից, ապա դա թոփինգն է. ոչ թե պուդինգն է հիացնում իր համով, այլ ելակի ջեմը: Դրանք կարծես ստեղծված են իրար համար:

6. Մրգային աղցան (Կենտրոնական Աֆրիկա) 6_640x640

Աֆրիկայում այս աղցանի համար չկա կոնկրետ բաղադրատոմս, բայց ավելի հաճախ դրա մեջ մտնում է ձմերուկ, առանց որի ոչ մի մրգային աղցան ավարտված չի համարվում:

7. Նուշով թխվածքաբլիթներ (Չինաստան) 7_640x420

Այս թխվածքաբլիթը մեզ է հասել Չինաստանից, բայց հիմա այն կարելի է գտնել ամբողջ աշխարհում:

8. Տիրամիսու (Իտալիա) 8_640x420

Տիրամիսու (իտալ.՝ Tiramisù, tira-քաշիր, mi-ինձ, su-վեր), իտալական դեսերտ, որը պարունակում է մասկարպոնե պանիր, սուրճ (հիմնականում էսպրեսսո), հավկիթ, շաքարավազ, կակաո, սավոյարդի։ Որպես օրենք՝ դեսերտը ծածկում են կակաոյով։ Կարելի է նաև հունական ընկույզ ավելացնել։

Տիրամիսուն աշխարհում մեկն է ամենաճանաչված դեսերտներից։ Գոյություն ունեն բաղադրատոմսի հարմարվածություններ, որի համաձայն՝ կակաոյին կարելի է փոխարինել մանրացրած շոկոլադով, սավոյարդին՝ բիսկվիթով, սուրճին՝ մրգային կամ ալկոհոլային (հիմնականում մարսալա կամ մադերա) խմիչքով, իսկ որոշ դեպքերում Տիրամիսուն կարող է հիշեցնել կեքս կամ պուդինգ։

9. Չուրո (Իսպանիա) 9_640x420

Չուրո, քաղցր, տապակված թխվածքաբլիթ եփովի խմորից։ Ունի բազմագագաթ կտրտված աստղի տեսք կամ պարզապես կտրտված շրջանի տեսք։ Չուրոյի հայրենիքը Պորտուգալիան է, որտեղ չուրոն ավանդաբար մատուցում են նախաճաշին։

Չուրոն լայն տարածում է գտել նաև Իսպանիայում, Լատինական Ամերիկայում, Ֆրանսիայում, Պորտուգալիայում, ԱՄՆ-ի հարավային մասում և Կարիբյան ծովի իսպանախոս կղզիներում։

10. Սոպապիաս (ԱՄՆ) 10_640x420

Այս աղանդերի անվանումը ամենայն հավանականությամբ ծագում է իսպաներեն «sopaipa» բառից, որը կարելի է թարգմանել որպես «տապակած քաղցր խմոր»: Շատ տարածված է Լատինական Ամերիկայի մի շարք երկրներում: Առաջին անգամ Սոպապիասն առաջ է եկել Նյու Մեխիկոյում 200 տարի առաջ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս