Թուրքիայում զբոսաշրջային նավ է խորտակվել
Թուրքիայում՝ Անթալիայի ափերի մոտ, նավաբեկության է ենթարկվել Kurt-C զբոսաշրջային նավը:
Տեղի ԶԼՄ-ների տեղեկություններով՝ փրկվել է 84 մարդ, նավի 33 ուղևորներ ստացել են վնասվածքներ, 2-ն անհետ կորել է: Տուժածների թվում կա Ռուսաստանի 1 քաղաքացի, ում առողջությանը վտանգ չի սպառնում:
Թուրքական Anadolu գործակալությունը տեսագրություն է հրապարակել նավաբեկության վայրից:
Kurt-C-ն ուղևորվել էր մեկօրյա շրջագայության: Վատ եղանակը նավի կապիտանին ստիպել էր վաղաժամ դադարեցնել զբոսանքը: Երբ մինչև ափ մնացել էր անցնելու 2 մղոն, նավն սկսել էր կողաշրջվել: